Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը (տեսանյութ)

15 Օգոստոս, 2018 10:45
Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը (տեսանյութ)

Օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին:
Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերեց վնասվածքներով մի տղամարդու: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն բերման ենթարկեցին Հովհաննես Յանգյանին:
Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում էլեկտրական ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն, հետո զանգահարել ոստիկանություն:
Դանակը և էլեկտրական ջեռուցիչը առգրավված են:
Հովհաննես Յանգյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին