Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Խաչ» կոչվող տարածքում մեքենան խափանվել է. փրկարարներն ուղևորներին տեղափոխել են

15 Օգոստոս, 2018 10:33
«Սուրբ Խաչ» կոչվող տարածքում մեքենան խափանվել է. փրկարարներն ուղևորներին տեղափոխել են

Օգոստոսի 15-ին` ժամը 04։37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Խաչ» կոչվող տարածքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, ուղևորներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 5 ուղևորի տեղափոխել են Գավառ քաղաք։

 

Լրահոս

Դիտել ավելին