Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Փարվանա ռեստորանային համալիրի մոտակայքում

15 Օգոստոս, 2018 10:10
Հրդեհ Փարվանա ռեստորանային համալիրի մոտակայքում

 ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  օգոստոսի 14-15-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող Գերվերելակ ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 10 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Բուլվարային» թաղամասի մոտակայքում՝ մոտ 1.1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի հարակից սարում՝ մոտ 1500 քմ,  Փարվանա ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Նոր Հաճն քաղաքի մեծ կամրջի մոտակայքում՝ 6 հա, Ձորաղբյուր գյուղի Լճափ ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1 հա, Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ մոտ 700 քմ, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի սկզբնամասում՝ մոտ 3 հա, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտակա դաշտավայրում՝ մոտ 2500 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին