Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների պատրաստվում է հրաժարվել ամերիկյան շինանյութերից․ թուրք նախարար

15 Օգոստոս, 2018 00:12
Թուրքիան ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների պատրաստվում է հրաժարվել ամերիկյան շինանյութերից․ թուրք նախարար

Թուրքիան ի պատասխան Միացյալ Նահանգների պատժամիջոցների պատրաստվում է հրաժարվել ամերիկյան շինանյութերից, այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

«Այսուհետ ցանկացած տիպի շինարարական աշխատանքներում կբացառվի ամերիկյան շինանյութի օգտագործումը»,- ասել է նախարարը։ 

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրատեխնիկան։ 

Էրդողանը մանրամասնել էր, որ Թուրքիան համապատասխան քայլեր է ձեռնարկում տնտեսությունը կայուն պահելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին