Կարևոր իրադարձություններ

Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների թվում են հայտնվել երկու բարձրաստիճան զինվորականներ

15 Օգոստոս, 2018 00:05
Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների թվում են հայտնվել երկու բարձրաստիճան զինվորականներ

Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են երկու բարձրաստիճան զինվորականներ, այս ամսին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբի կատարած հայտարարությանը։

Նշվում է, որ խոսքը գնդապետ Մեդրո Զամբրանոյի և գեներալ Ալեխանդրո Պերեսի մասին է։ Այլ մանրամասներ՝ գործի հետ կապված, առայժմ չեն հաղորդվում։

Հայտնի է, որ Մադուրոյի դեմ հարձակման գործով մինչ օրս ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ գործող իշխանության ներկայացուցիչ։ Եվս 20 կասկածյալներ առայժմ ազատության մեջ են, նրանցից ոմանք՝ ԱՄՆ և Կոլումբիայի տարածքում։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն:

 

Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:

Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին