Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը

14 Օգոստոս, 2018 23:28
Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը

Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Արապովը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քնչական կոմիտեի Twitter-ի պաշտոնական էջը։

Ենթադրվում է, որ քաղաքապետը մասնակից է եղել կոռուպցիոն գործարքին, որի համար օրերս ձերբակալվել էր նրա տեղակալ Գենադի Բորիսովը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արապովը Բորիսովի հետ միասին 600 000 ռուբլի չափով գումար է վերցրել կոմերցիոն ընկերության գլխավոր տնօրենից՝ շինարարական ոլորտում իրենց կողմից արտոնյալ պայմաններ ստանալու համար։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում

 

Լրահոս

Դիտել ավելին