Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայի իշխանությունները փորձում են մարդկանց և փղերին պաշտպանել միմյանցից

14 Օգոստոս, 2018 22:51
Շրի Լանկայի իշխանությունները փորձում են մարդկանց և փղերին պաշտպանել միմյանցից

Շրի Լանկայի իշխանությունները մտադիր են ավելացնել էլեկտրական ցանկապատերը, որպեսզի մարդկանց և կենդանիներին պաշտպանեն միմյանցից՝ գրում է aspekty.net -ը:

Վերջին 5 տարիների ընթացքում փղերի մասնակցությամբ միջադեպերի արդյունքում 375 մարդ մահացել է, տեղացիները ի պատասխան սպանել են 1200 փղերի: Իշխանությունների կարծիքով՝ այս թվերը վկայում են մարդկանց և փղերի միջև հակամարտության վերսկսման մասին, և անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու համար ինչպես մարդկանց, այնպես էլ փղերին:

Այդ կապակցությամբ որոշում է ընդունել 2651 կմ էլեկտրական ցանկապատ անցկացնելու մասին, որպեսզի փղերը չկարողանան մտնել արգելոցների հարևանությամբ գտնվող գյուղերը: Էլեկտրական ցանկապատը վտանգավոր չէ փղերի համար. այն միայն վախեցնում է նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին