Կարևոր իրադարձություններ

Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջ. Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ

14 Օգոստոս, 2018 22:12
Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջ. Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

 

Հիշեցնենք, որ Իտալիայի Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզման հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 35-ի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին