Կարևոր իրադարձություններ

25-ամյա լեհ երիտասարդը հազվագյուտ հիվանդության պատճառով երեխայի տեսք ունի

14 Օգոստոս, 2018 22:05
25-ամյա լեհ երիտասարդը հազվագյուտ հիվանդության պատճառով երեխայի տեսք ունի

25-ամյա լեհ երիտասարդ Տոմաշ Նադոլսկին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով իր տարիքից շատ ավելի փոքր է երևում։ Ինչպես գրում է Daily Mail-ը, երիտասարդը 12-ամյա տղայի տեսք ունի։ 

Լեհաստանի Օլեսնիցա քաղաքի բնակչի մոտ տարիներ առաջ բացահայտվեց Ֆաբրի կոչվող հիվանդությունը, որի հետևանքով նա հաճախ սուր ցավեր է ունենում, չի կարողանում ինքնուրույն սնվել և կարողանում է կրել միայն հատուկ օրթոպեդիկ կոշիկներ։ 

Տոմաշին օրվա մեջ 20 ժամ շարունակ սնունդ է ստանում կաթիլային ներարկման շնորհիվ, ինչպես նաև ամեն օր օգտագործում է ուժեղ ցավազրկող դեղեր։ 

Նրա հիվանդությունն իր մասին զգացնել է տվել դեռ տարիներ առաջ, երբ Տոմաշը 7 տարեկան էր։ Այն ժամանակ նա սկսել էր գանգատվել որովայնի հատվածի, ոտքերի ու ձեռքերի ցավերից, իսկ ուտելուց հետո հաճախ փսխում էր։ Այն ժամանակ բժիշկները եկան այն եզրակացության, որ երեխայի մոտ հոգեկան խանգարում է, մինչդեռ ճիշտ բժշկական եզրակացությունը Տոմաշին տրվեց միայն վերջերս։

Հիվանդության պատճառով երիտասարդը շատ փոքր տեսք ունի, նա չի շփվում իր հարազատների մեծ մասի հետ, քանի որ վերջիններս հաճախ վերաբերվում են նրան որպես երեխայի՝ նյարդայնացնելով Տոմաշին։ Բացի դրանից, լեհ տղային հաճախ են մեղադրում փաստաթղթերի կեղծման մեջ՝ չհավատալով նրա իրական տարիքին։

 

Լրահոս

Դիտել ավելին