Կարևոր իրադարձություններ

Համացանցում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ ֆլեշմոբ է սկսվել

14 Օգոստոս, 2018 21:47
Համացանցում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ ֆլեշմոբ է սկսվել

«Լիզա Ալերտ» որոնողական ջոկատը երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական ոտնձգությունների դեմ ֆլեշմոբ է սկսել՝ գրում է lenta.ru-ն:

Ֆլեշմոբի նպատակը ուշադրություն հրավիրելն է մի խնդրի վրա, որի մասին խոսելը տհաճ է և ամոթալի: «Մանուկ հասակում շատերը, որոնք մանկապիղծների են հանդիպել, կարծում են, թե դա միայն իրենց հետ է պատահել: Բայց սարսափելին այն է, որ դա շատերի հետ է պատահում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ակտիվիստները առաջարկել են սոցցանցի օգտատերերին պատմել սեփական պատմությունները: «Ցավոք, մեր մանկությունից այդ մարդիկ ոչ մի տեղ չեն գնացել, սակայն մենք կարող ենք սովորեցնել երեխաներին անվտանգության կանոնները»,- ասում են նրանք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին