Կարևոր իրադարձություններ

«Օդնոկլասնիկի»-ում խմբային տեսազանգեր են հայտնվել

14 Օգոստոս, 2018 21:30
«Օդնոկլասնիկի»-ում խմբային տեսազանգեր են հայտնվել

«Օդնոկլասնիկի»-ն գործարկել է խմբային ձայնային եւ տեսազանգեր, որոնց կարողէ մասնակցել մինչեւ 100 մարդ, ըստ որում կապի բարձր որակը պահպանվում է: Այս մասին հայտնել են սոցիալական ցանցի մամուլի ծառայությունում:

«Օդնոկլասնիկի»-ում խմբային զանգերը կատարվում են կրկնակի ադապտիվ տեխնոլոգիայով. նախ օգտատերերն անմիջականորեն միմյանց են զանգահարում p2p-միացման միջոցով, իսկ զանգահարողների թվի ավելացման դեպքում նեյրոցանցն անհրաժեշտության դեպքում զանգն ուղարկում է սերվերով:

Տեսաչաթը սկսելու համար անհրաժեշտ է զանգով կապվել մի զրուցակցի հետ, ինչից հետո նոր օգտատերերի ավելացնել ընկերների ցուցակից: Ըստ որում տեսազանգի մասնակիցներից յուրաքանչյուրը նաեւ կարող է զրույցին միացնել իր ընկերներին

 

Լրահոս

Դիտել ավելին