Կարևոր իրադարձություններ

«Դատավոր Ազարյանով հիացող և հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ». Վահե Գրիգորյան

14 Օգոստոս, 2018 15:22
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան
«Դատավոր Ազարյանով հիացող և հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է` 

«Ընկերներիս ցանկում արդեն շատերին եմ տեսնում դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման վերաբերյալ հիացական արտահայտություններ գրելով:

Այսօրվա ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը չի կարող անտեղյակության հետեւանք լինել: Դատավոր Ազարյանը ամենեւին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ:

Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան "բորենիների խրախճանքին" մասնակից լինելու փաստը կարող է լինել:

Չգիտեմ, թե ինչով է զբաղված եղել գործին մասնակից դատախազը ողջ այս վերաքննիչ դատավարության ընթացքում, որ չի նկատել այս ամենը, բայց դատավոր Ազարյանով հիացող եւ հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ.

ձեր սիրասուն դատավոր Ազարյանն է՞լ տեղյակ չէր, որ նույն քրեական գործի շրջանակներում ինքը դատապարտել էր մարդկանց այն նույն գործի նույն փաստական հանգամանքների շրաջանակում, որոնք այսօր քննվում են որպես սահմանադրական կարգի տապալման հետեւանքներ: Սակայն նույն այդ հանգամանքները նույն դատավորը հիմք էր ընդունել, որպես սահամանդրական կարգի վերականգնմանն ուղղված գործունեության հետեւանքներ:

Ներքեւում կտեղադրեմ այն դատավճիռները, որոնք կայացրել էր դատավոր Ազարյանը մարտիմեկյան իրավապահների եւ դատարանների "բորենիների խրախճանքի" ընթացքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին