Կարևոր իրադարձություններ

Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարար Գորան Ժիվկովին երկօրյա այցով Հայաստանում է

14 Օգոստոս, 2018 14:00
Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարար Գորան Ժիվկովին երկօրյա այցով Հայաստանում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի  պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։ Այս մասին հայտնում են նախարարության  տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից:


Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց  հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։

Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին  ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է նեդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին