Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կստուգի լուրերը, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք է բերվել նաև Արցախից

14 Օգոստոս, 2018 09:29
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կստուգի լուրերը, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք է բերվել նաև Արցախից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից:  Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաեւ Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը: 

Օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին:

 «Ես որեւէ բան չեմ մեկնաբանում»: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ մեր աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպատակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմակերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին»,– գրում է օրաթերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին