Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս դատարանը հաշվի է առել նրա անձեռնմխելիությունը․ փաստաբան

13 Օգոստոս, 2018 16:44
 Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս դատարանը հաշվի է առել նրա անձեռնմխելիությունը․ փաստաբան
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս մասին տեղեկատվությունը լրագրողներին հաղորդեց փաստաբաններից Ռուբեն  Սահակյանը, ներկայացնելով որոշակի մանրամասները․ «Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության, իր պաշտոնավարման և պաշտոնավորումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր սահմանադրական  կարգավիճակից»։ 
 
Ռուբեն Սահակյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հակաօրինական էր։
 
«Դատարանի որոշումից բավարարված ենք, եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, մյուս հարցերին չպետք է անդրադառնանք։ Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս է եկել դատարանից»,- ասաց փաստաբաններից Ռուբեն Սահակյանը։ 
 
Փաստաբան ասաց, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն քրեական հետապնդումն իրականացնող մարմնի գործողություններից։ Սահակյանը չբացառեց, որ գուցե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի, քանի որ Վերաքննիչ դատարանը նրան ազատ է արձակել հաշվի առնելով անձեռնմխելիության հարցը։ 
 
Նշենք, որ փաստաբանների բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը:  
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին