Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա Արտաշատում. առևտրականները փակել են խանութները

13 Օգոստոս, 2018 10:57
Բողոքի ակցիա Արտաշատում. առևտրականները փակել են խանութները

Այսօր վաղ առավոտից Արտաշատում բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ առևտրականներ։ Մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատերեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել  քաղաքի Պետական  եկամուտների կոմիտեի մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց խոսքով՝ հարկային տեռորը:  

Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է ինչ այս իրավիճակն է տիրում։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով ևս այս պահին գտնվում է Արտաշատում բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչև որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով:

«Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ  տեսնում: Մենք ծառայողական քննություն կանցկացնենք և որոշում կկայացնենք: Մինչև այդ կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին