Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի լրագրողին փորձել են ծեծել դանդաղկոտության համար

13 Օգոստոս, 2018 12:13
Բրիտանացի լրագրողին փորձել են ծեծել դանդաղկոտության համար

Մեծ Բրիտանիայում անհայտ անձը հարձակվել է ABC News-ի 29-ամյա լրագրող Ջուլիա Մաքֆարլեյնի վրա։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Այդ մարդը մեջքից հրեց ինձ և բազմիցս փորձում էր հարվածել, որովհետև ես գնացքից բավականին արագ դուրս չէի գալիս»,-հայտնել է աղջիկը՝ հարձակվողի լուսանկարը հրապարակելով։

Աղջկան օգնել է անցորդը։

Ավելի ուշ Մաքֆարլեյնը ջնջել է լուսանկարը, սակայն հարձկման մասին պատմությունը թողել է՝ հավելելով, որ չարագործով այժմ ոստիկանությունն է զբաղվում։

 

Լրահոս

Դիտել ավելին