Կարևոր իրադարձություններ

Երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին Փհենյանում

13 Օգոստոս, 2018 11:42
Երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին Փհենյանում

 Կորեական երկու պետությունների ղեկավարների այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Այդ մասին ասված Է հաղորդագրության մեջ, որում հղում Է արվում Հարավային Կորեայի ազգային միավորման գործերի նախարարությանը:

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին