Կարևոր իրադարձություններ

Թայվանում հիվանդանոցում հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

13 Օգոստոս, 2018 10:23
Թայվանում հիվանդանոցում հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

Թայվանի հյուսիսում գտնվող Սինբեյ քաղաքի հիվանդանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել, իսկ 16-ը ստացել են տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի լույս 13-ի գիշերը: Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 7-րդ հարկում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տարհանել են 31 մարդու:

Ավելի ուշ հայտնաբերվել են ևս 16 տուժած, որոնցից 10-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 6-ը ստացել են ոչ լուրջ վնասվածքներ:

Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 4:36, որից հետո դեպքի վայր է մեկնել 243 հրշեջ-փրկարար: Կրակը հաջողվել է մեկուսացնել տեղական ժամանակով ժամը 5:24-ին: Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին