Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները կսկսվեն վաղը, կառավարությունը կքննարկի աջակցության չափը. Ա. Միրզոյան

12 Օգոստոս, 2018 23:40
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները կսկսվեն վաղը, կառավարությունը կքննարկի աջակցության չափը. Ա. Միրզոյան

Վաղվանից կսկսվեն Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։ 

Այս մասին ֆեյսբուքյան գրառմաբ հայնել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։ 

 
 
 
Реклама 12

Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը»,-գրել է Արարատ Միրզոյանը։ 

Նա նաև հավելել է, որ միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ: «Մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը»,-նշել է առաջին փոխվարչապետը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ է հասցրել կարկուտը բերքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին