Կարևոր իրադարձություններ

Պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել իրեն սպառած համակարգը կարկատելու վրա. Ս. Պապիկյան (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2018 23:20
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել իրեն սպառած համակարգը կարկատելու վրա. Ս. Պապիկյան (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, որոնցում պատկերաված է Արմավիրի մարզի երեկվա կարկուտի առաջացրած հետևանքները: Դրանցից որոշներում կարկտահարված դաշտերն են, իսկ մյուսներում՝ հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտը: 

Նախարարը կից գրել է. «Արմավիրի մարզում բնության հերթական աղետից հետո նկարված այս նկարները(առաջին 2-ը կարկտահրված դաշտից, մյուսները հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտից) ևս մի անգամ փաստում են, որ առկա ողջ պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել ավանդական` իրեն սպառած համակարգը կարկատելու, հոգեվարքը երկարաձգելու վրա:Եվ սա վերաբերվում է բոլոր ոլորտներին»: 

Նախարարը մանրամասնել է, որ նկարներն արված են կողք-կողքի գտնվող 2 դաշտերում: «Առաջին նկարում հին Հայաստանի ուրվականն է, երկրորդում` նոր, արդիական ու հզոր Հայաստանի»,-ավարտել է Սուրեն Պապիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին