Կարևոր իրադարձություններ

Սիրիական Իդլիբում պայթյունի հետևանքով 36 մարդ է մահացել

12 Օգոստոս, 2018 22:20
Սիրիական Իդլիբում պայթյունի հետևանքով 36 մարդ է մահացել

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 36 մարդ։ Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ կա ավելի քան 40 տուժած։
 

Ըստ առկա տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել Սարմադա գյուղում գտնվող զինական պահեստում։ Նշվում է, որ պահեստը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում, պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլուզվել է։

«Պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 40 տուժածներ հասցվել են հիվանդանոցներ», - մանրամասնել է լրատվամիջոցների հետ զրուցած աղբյուրը։
 
Պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին