Կարևոր իրադարձություններ

Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ է կես միավոր

12 Օգոստոս, 2018 21:20
Գաբրիել Սարգսյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ է կես միավոր

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հերթական տուրում Գաբրիել Սարգսյանը միակն էր, ով հաղթանակ տոնեց: Էդուարդ Հակոբյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը կիսեցին միավորը մրցակիցների հետ:

Գաբրիել Սարգսյանն ունի 4 միավոր և առաջատարից հետ է կես միավորով: 3,5 միավոր ունեն Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր:

 

Լրահոս

Դիտել ավելին