Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Նոր Հայաստանում երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու. Մ. Հայրապետյանը շնորհավորել է երիտասարդներին

12 Օգոստոս, 2018 19:00
Նոր Հայաստանում երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու. Մ. Հայրապետյանը շնորհավորել է երիտասարդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով: Այս մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձի մեջ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: 

Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև՝ 

«Սիրելի´ երիտասարդներ, 

Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերը աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: 

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այսօր երկրի կառավարման ղեկը ժողովրդից ստացած քաղաքական թիմը ոչ միայն չի թերագնահատում ձեզ և ձեր սահմաններ չճանաչող ներուժը, այլև ամեն կերպ խրախուսում է ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման և մյուս ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով, այո´, Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել: 


Սիրելի´ սփյուռքահայ երիտասարդներ, 

Վստահ եմ, որ նոր իշխանությունների այս քաղաքականությունը կոգեշնչի նաև ձեզ, քանի որ Հայաստանը մտադիր է լավագույնս օգտագործել նաև ձեր ներուժը՝ պետական կառավարման մեջ: 

Դե իսկ ինչ ներդրում եք դուք՝ երիտասարդներդ, ունեցել Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման գործում, ես, թերևս, լռեմ: Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիդ՝ այսչափ կարևոր տոնի առթիվ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին