Կարևոր իրադարձություններ

Ամստերդամում անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի հյուպատոսության վրա

12 Օգոստոս, 2018 18:40
Ամստերդամում անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի հյուպատոսության վրա

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում անհայտ անձը հարձակում է իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Հայտնի է, որ գիշերվա ժամերին տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում տարածքում ոչ շատ մեծ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է արագ մարել։


 
Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իրավապահները արդեն ձերբակալել են մեկ կասկածյալի, ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վնասազերծված է։ 


Նրա ինքնությունն ու կատարած քայլի դրդապատճառները դեռևս չեն բացահայտվում։

Картинки по запросу Amsterdam'da Türk Konsolosluğu'na saldırı

 

Լրահոս

Դիտել ավելին