Կարևոր իրադարձություններ

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

12 Օգոստոս, 2018 18:20
Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

Հդրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին  կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունից, արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ,համերգ,ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00, իսկ համերգայինծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի ևմասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող ևհակառակ ուղղությամբ: 

Արցախյան գինու փառատոնը 2014 թվականից կազմակերպվող ամենամյա համապետականմիջոցառում էորն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից ևՀայաստանիցմշակութային բազմաբնույթ համույթների և հազարավոր հյուրերիՓառատոնիկազմակերպիչն է ԱՀ մշակույթիերիտասարդության հարցերի և զբոսաշրջությաննախարարությունըԳլխավոր գործընկերը «Կատարո» գինու գործարանն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին