Կարևոր իրադարձություններ

Ալիևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը պատմական է անվանել

12 Օգոստոս, 2018 17:00
Ալիևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը պատմական է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը պատմական է անվանել՝ հավելելով, որ Բաքուն լավ հարաբերություններ է կառուցել մերձկասպյան երկրների հետ՝ հիմնված փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է: Ադրբեջանը կառուցողական է աշխատել, իր ներդրումն է ունեցել: Եվ մինչև հռչակագրի ստորագրումը Կասպից ծովը եղել է կայունության, անվտանգության ծով: Մենք ունենք վստահության, համագործակցության բարձր մակարդակ: Կասպից ծովի անվտանգությունը որոշվում է հռչակագրով: Ադրբեջանը ակտիվ ներդրում է ունենում էկոլոգիական հարցում, նավթագազային գործարքներում էկոլոգիական անվտանգության ապահովման հարցում: Մենք լավ հարաբերություններ ենք կառուցել՝ շահերի, փոխադարձ ըմբռնման հիման վրա:

 Այս փաստաթուղթը կարևոր դեր կխաղա մեր երկրների ապագայի համար»,- ասել է Ալիևը հռչակագրի ստորագրումից հետո իր ունեցած ելույթում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:

Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին