Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Գվարդիոլան չի պատրաստվում գլխավորել Արգենտինայի հավաքականը

12 Օգոստոս, 2018 16:40
Գվարդիոլան չի պատրաստվում գլխավորել Արգենտինայի հավաքականը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: 


Տապիան նշել էր, որ Գվարդիոլային չեն կարող հրավիրել Արգենտինայի հավաքականը գլխավորելու, քանի որ իսպանացի մասնագետը բարձր աշխատավարձ կպահանջի.

 

«Ես փոքր-ինչ հիասթափված եմ, քանի որ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի կարող հայտարարել, որ իմ ծառայություններից հրաժարվում է աշխատավարձի պատճառով: 


Առաջին հերթին պետք է հետաքրքրվել, թե ես ինչ եկամուտ ունեմ: Երկրորդ՝ ես հիանալի հասկանում եմ թիմ և հավաքական մարզելու տարբերությունները: Եվ երրորդ՝ ամենակարևորն այն է, որ Արգենտինայից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել:

 Արգենտինայի հավաքականը պետք է արգենտինացի մարզի: Բավականաչափ արգենտինացի մասնագետներ կան, այնպես որ՝ ես չեմ պատրաստվում գլխավորել այդ երկրի հավաքականը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «The Independent»-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին