Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում․կնոջը ծեծել ու թալանել են

12 Օգոստոս, 2018 16:20
Արտակարգ դեպք «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում․կնոջը  ծեծել ու թալանել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 30-ամյա Լիլիթ․ Ս․-ի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է տվել, որ երեկ օգոստոսի 11-ին Երևան - Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում իրեն ծեծի են ենթարկել ու հափշտակել իր մոտ եղած ամբողջ գումարը։

Մասիսի ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Ս․-ն զբաղվում է մարմնավաճառությամբ, ով 1 օր առաջ Երևանում ծանոթացել է իրեն անծանոթ տղաների հետ ու պայմանավորվել, որ ամեն մեկին թեժ գիշեր պարգևելու համար իրեն պետք է վճարեն 15 հազարական դրամ, որից հետո «պառուկամ» տալով, հաճախորդներն ու «կլիենտը» գնացել են «Կոնտինենտալ»։ Գիշերային թեժ ժամանակն անցկացնելուց հետո երիտասարդներից մեկը, ըստ Լիլիթ Ս․-ի հայտարարության, ծեծի է ենթարկել իրեն, որից հետո պայուսակի միջից խլել ողջ գումարը ու դիմել փախուստի։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ գիշերային թիթեռնիկին գումարներ վճարած ու թեժ գիշեր անցկացրած, իսկ հետո տված գումարները հափշտակած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին