Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    544
    552

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում․ մասնակցել են «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահի տնօրենն ու մենեջերը

12 Օգոստոս, 2018 15:20
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում․ մասնակցել են «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահի տնօրենն ու մենեջերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 10-ին էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն - ծեծկռտուքի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի բնակիչ 61-ամյա Ալիսա Սարգսյանը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) փողոցում գեղեցկության սրահի տնօրենը հարձակվել է իր վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով մեկնել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, և պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահում, որը գտնվում է Ազատամարտիկների փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչ 27-ամյա Նարեկ Սարգսյանի և ահազանգող Ա․ Սարգսյանի միջև։ 

Մանրամասները այստեղ՝

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին