Կարևոր իրադարձություններ

Որքան փող է ուղարկվել Հայաստան և Հայաստանից դուրս. հունիսի տվյալները

12 Օգոստոս, 2018 15:00
Որքան փող է ուղարկվել Հայաստան և Հայաստանից դուրս. հունիսի տվյալները

2018 թվականի հունիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 164.2 մլն դոլար՝ 2017 թվականի հունիսի 147.6 մլն դոլարի դիմաց։ Հունիսը հունիսի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 16.6 մլն դոլարով կամ 11.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի բազաներից։

Դրամական փոխանցումների արտահոսքը հակառակը՝ նվազել է. եթե 2017 թվականի հունիսին ֆիզանձինք Հայաստանից արտերկիր փոխանցել էին 85.8 մլն դոլար, այս տարվա հունիսին այդ ցուցանիշը 76 մլն դոլար է։

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2018 թվականի հունիսին կազմել է 88.2 մլն դոլար։

Կիսամյակի կտրվածքով պատկերն այսպիսին է. 2018 թվականի հունվար-հունիսին դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 787.6 մլն դոլար (63.1 մլն դոլարով կամ 8.7%-ով ավելի շատ, քան 2017 թվականի հունվար-հունիսին)։ Իսկ արտահոսքը աճել է 93 մլն դոլարով կամ 21%-ով՝ կազմելով 535.5 մլն դոլար։

 

Լրահոս

Դիտել ավելին