Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել

12 Օգոստոս, 2018 14:40
Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել:

 Այս մասին հայտնում է Assoсiated Press գործակալությունը:

Նշվում է, որ 12-ամյա երեխային հոսպիտալացրել են: Մնացած 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:

Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից  կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին