Կարևոր իրադարձություններ

Փրկարարները դադարեցրել են մեքենայի գազի արտահոսքը

12 Օգոստոս, 2018 11:20
Փրկարարները դադարեցրել են մեքենայի գազի արտահոսքը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ նորակառույց շենքի ավտոկայանատեղիում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները փակել են Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 շենքի ավտոկայանատեղիում կայանած «Lexus RX330» մակնիշի (վարորդը՝ Ռ. Կ.) ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի ամբողջական դատարկվելը:

 

Լրահոս

Դիտել ավելին