Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում թույլատրել են տեսախաղերում օգտագործել նացիստական սիմվոլիկան

12 Օգոստոս, 2018 00:17
Գերմանիայում թույլատրել են տեսախաղերում օգտագործել նացիստական սիմվոլիկան

Գերմանական վարկանիշային USK կազմակերպությունը այժմ կարող է համակարգչային խաղերում թույլատրել արգելված կազմակերպությունների սիմվոլիկայի ցուցադրությունը՝ գրում է newsyou.info-ն:

Սվաստիկան և այլ արգելված խորհրդանշանները կօգտագործվեն միայն այն խաղերում, որտեղ «ընթացիկ իրադարձությունները ծայրահեղացված են»՝ նշում է USK-ն: Կազմակերպության քաղաքականությանը նախորդել են նացիզմին բացասական անկյունից ցուցադրող համակարգչային խաղերում գրաքննադատության նպատակահարմարության մասին քննարկումները: USK-ում համարում են, որ որոշումը «արդար է արվեստի ազատության տեսանկյունից»:

ԳԴՀ-ի օրենքների համաձայն՝ հակասահմանադրական կազմակերպությունների սիմվոլիկայի օգտագործումը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ և տուգանքով: Սակայն USK-ի հայտարարության համաձայն՝ տեսախաղերի ստուգման ժամանակ կազմակերպությունը կարող է օգտվել, այսպես կոչված, սոցիալական ադեկվատությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին