Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կնոջ iPhone-ը պայթել է մարտկոցը փոխելուց հետո (տեսանյութ)

11 Օգոստոս, 2018 23:52
Չինաստանում կնոջ iPhone-ը պայթել է մարտկոցը փոխելուց հետո (տեսանյութ)

Չինաստանի բնակիչներից մեկը պատմել է, որ իր iPhone սմարթֆոնը պայթել է մարտկոցը փոխելուց հետո:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հեռախոսի տիրուհու խոսքով՝ սարքը պայթել է իր դեմքից կարճ հեռավորության վրա գտնվելու ժամանակ:

Չինուհին մանրամասնել է, որ սմարթֆոնը գտնվել է մեքենայի կառավարման վահանի վրա: Սարքից հանկարծակի սկսել է ծուխ դուրս գալ, հետո այն պայթել է:

Հետագայում պարզվել է, որ դա տեղի է ունեցել անորակ մարտկոցի պատճառով: Կինը պատմել է, որ հեռախոսը վերանորոգել էր ոչ թե Apple-ի սպասարկման կենտրոնում, այլ մեկ այլ վայրում:

 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին