Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն հայտնել է, թե երբ կավարտի կարիերան

15 Հոկտեմբեր, 2015 16:22
Ռոնալդուն հայտնել է, թե երբ կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է կարիերայի ավարտին առնչվող մտադրության մասին.

«Կարծում եմ՝ ֆիզիկական պատրաստվածությունս թույլ կտա խաղալ մինչև 36 տարեկանը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:

Խոսելով Ոսկե խաղակոշիկը ստանալու վերաբերյալ պորտուգալացին հավելել է. «Ինձ համար յուրաքանչյուր գոլն արժեքավոր է»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ոսկե խաղակոշիկը ստացել է հոկտեմբերի 13-ին: Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի 7 համարը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և գոլային 1 փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին