Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ նախարարը «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոնում հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուստյանի հետ

11 Օգոստոս, 2018 23:00
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախարարը «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոնում հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուստյանի հետ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Միջազգային բանակային 4-րդ խաղերի շրջանակներում ՀՀ ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանը այցելել է ՌԴ Զինված ուժերի «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոն: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նախարարի և ռազմա-տակտիկական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալուստյանի հանդիպումը:

Կողմերը զրուցել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական կրթության վերաբերյալ հարցերի շուրջ: Դավիդ Տոնոյանը բարձր է գնահատել «Պատրիոտում» ռազմա-հայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը: Կողմերը երկկողմանի համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել», նշել է Ա. Հովհաննիսյանը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին