Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

11 Օգոստոս, 2018 22:48
Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 11-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 17:40-ին:

Այրվել է թիվ 12 տունն ամբողջությամբ (100 քմ), թիվ 12ա տան տանիքն ամբողջությամբ (150 քմ), թիվ 14 տան տանիքը (100 քմ) և բաղդատե առաստաղից 4 քմ հատված:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին