Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Լոս Անջելեսի մերձակայքում. 20 հազար մարդ տարհանվել է

11 Օգոստոս, 2018 22:32
Հրդեհ Լոս Անջելեսի մերձակայքում. 20 հազար մարդ տարհանվել է

Լոս Անջելեսից հարավ ընկած տարածքում բռնկված խոշոր հրդեհի արդյունքում այրվել է առնվազն 13 տուն: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Անտառային ծառայությանը:

 

Աղետի պատճառով անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ: Ներկա պահին հրդեհը սպառնում է հազարավոր տների և շինությունների:

Փրկարար ծառայությունները աշխատանքներին ներգրավել են 1,5 հազար հրշեջների, ինչպես նաև հրշեջ ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ հաջողվել է հրդեհվող տարածքի 1/3-ում չեզոքացնել հրդեհը:

 

Լրահոս

Դիտել ավելին