Կարևոր իրադարձություններ

Հակաթուրքական պատժամիջոցները կվնասեն միայն ԱՄՆ-ի շահերին. Էրդողան

11 Օգոստոս, 2018 22:20
Հակաթուրքական պատժամիջոցները կվնասեն միայն ԱՄՆ-ի շահերին. Էրդողան

Վաշինգթոնի հակաթուրքական պատժամիջոցները կվնասեն միայն ամերիկյան շահերին և անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը New York Times-ում հրապարակված հոդվածում:

Նրա կարծիքով՝ չնայած այն բանին, որ երկու երկրները արդեն 6 տասնամյակ է՝ ռազմադաշնակցային հարաբերություններ են պահպանում, Ամերիկան ունակ չէ հարգանքով վերաբերվելու թուրք ժողովրդին:

Էրդողանը կոչ է արել Ամերիկային հրաժարվել «այն կեղծ կարծիքից, որ մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել», հակառակ դեպքում Թուրքիան նոր բարեկամներ ու դաշնակիցներ կընտրի:

«ԱՄՆ-ը անընդունելի հայտարարություն է արել բարեկամական ժողովրդի հանդեպ և մի շարք թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ է մտցրել: Դա անընդունելի է և այդ անտրամաբանական որոշումը վնաս է հասցնում մեր երկարատև բարեկամությանը»,- գրել է Էրդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին