Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի քրոջ ծննդյան ճոխ արարողությունը

12 Օգոստոս, 2018 15:20
Քիմ Քարդաշյանի քրոջ ծննդյան ճոխ արարողությունը

Իր 21-րդ տարեդարձի կապակցությամբ Քայլի Ջեները երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի Հարավային Հոլիվուդի Craig ռեստորանում: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

Քայլիին շնորհավորելու էին եկել նրա մայրը՝ Քրիս Ջեները և քույրերը՝ Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջեները: Երեկույթը գլամուրային երանգներով է անցել. վերջերս Forbes-ի շապիկին հայտնված հոբելյարը գումար չի խնայել:

Այնուհետև նրանք տեղափոխվել են Delilah ռեստորան, որտեղ կախված է եղել նրանց ընտանիքի նկարը, իսկ երաժշտության մասին հոգացել է Քայլիի զուգընկերը՝ ռեփ կատարող Թրևիս Սքոթը:

Զվարճանքների թվում են եղել փուչիկներով լի լողավազանը և քույրերի կերպարով Բարբի տիկնիկները:

 

Լրահոս

Դիտել ավելին