Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տան նախկին աշխատակիցը տեսել է Թրամփին՝ գաղտնի փաստաթուղթ ծամելիս

11 Օգոստոս, 2018 21:38
Սպիտակ տան նախկին աշխատակիցը տեսել է Թրամփին՝ գաղտնի փաստաթուղթ ծամելիս

Սպիտակ տան հաղորդակցության գծով վարչություններից մեկի նախկին տնօրեն Օմարոսա Մանիգոլթ Նյումանը իր գրքում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի անգամ ծամել ու կուլ է տվել գաղտնի փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:

Նյումանը գրել է, որ Թրամփը փաստաթուղթը իր բերանն է դրել իր նախկի իրավաբան Մայքլ Քոհենի հետ հանդիպումից հետո:

«Ես տեսել եմ, թե ինչպես է նա իր բերանը խոթում գրությունը: Հաշվի առնելով, որ Թրամփը միշտ հիվանդագին մաքրասեր մարդ է եղել, ես զարմացած էի, որ նա ծամում և կուլ էր տալիս թուղթը»,- պատմել է Նյումանը իր գրքում:

 

Լրահոս

Դիտել ավելին