Կարևոր իրադարձություններ

Նիկոլայ Բաղդասարյանը և Նորայր Հակոբյանը զրկվել են փաստաբանական արտոնագրից

11 Օգոստոս, 2018 21:11
Նիկոլայ Բաղդասարյանը և Նորայր Հակոբյանը զրկվել են փաստաբանական արտոնագրից

2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար:

 

Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի և Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման:

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումները լրացուցիչ կհրապարակվեն

 

Լրահոս

Դիտել ավելին