Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

11 մրգեր և հատապտուղներ, որոնք գիտնականները խորհուրդ են տալիս կորիզով ուտել

11 Օգոստոս, 2018 20:50
11 մրգեր և հատապտուղներ, որոնք գիտնականները խորհուրդ են տալիս կորիզով ուտել

1. Ցիտրուսայիններ։
Եթե աշխատում եք գնել այնպիսի տեսակներ, որոնցում քիչ սերմեր կան, դադարեք դա անել։ Շատերի համար բացահայտում կլինի այն մասին տեղեկատվությունը, որ կիտրոնի կամ լայմի կտերը կարող են փոխարինել ասպիրինին ու օգնել գլխացավի դեպքում։ Դա բացատրվում է նրանց բաղադրության մեջ եղած սալիցիլաթթվի առկայությամբ։ Այդ պատճառով էլ, եթե ձեր գլուխը ցավում է, կիտրոնի մի քանի կուտ կերեք, ու խնդիրը կլուծվի։

Ինչ վերաբերում է նարնջի կորիզներին, ապա դրանցում շատ կա B17 վիտամին, որն անչափ կարևոր է քաղցկեղի ու սնկային հիվանդությունների դեմ պայքարում։

2. Ձիթապտուղ։
Մի գնեք առանց կորիզի ձիթապտուղ, քանի որ այդպես դուք ձեզ զրկում եք գերազանց լեղամուղ միջոցից, որը դրականորեն է ազդում ողջ մարսողական համակարգի գործունեության վրա։ Բացի դրանից, ձիթապտղի կորիզները լավ սորբենտներ են համարվում, որոնք օրգանիզմը մաքրում են տոքսիններից։ Մասնագետները խորհուրդ են տալիս մեկ ամսվա ընթացքում ուտել մոտավորապես 15 կորիզով ձիթապտուղ, և դա հիանալի կանխարգելում կլինի երիկամներում և լեղածորանում քարերի ձևավորման դեմ։

3. Նուռ։
Կան մարդիկ, որոնք նռից հրաժարվում են միայն նրանում եղած մանր կտերի պատճառով, իսկ մի մասն էլ հանում է դրանք։ Գիտնականներն ապացուցել են, որ կտերի բաղադրության մեջ պոլիֆենոլներ ու աղաղանյութեր (дубильные вещества) կան, որոնք օգտակար են սրտի և առողջության և քաղցկեղի բուժման համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները բարձրացնում են առողջ բջիջների կենդանի մնալու հավանականությունը և ոչնչացնում են քաղցկեղայինները

4. Հոն։
Հոնի կորիզների հատկությունները շատ նման են ձիթապտղի կորիզներին, բայց հոնի կտերը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են նաև թութքի բուժման համար։ Դրա համար անհրաժեշտ է մեկ շաբաթվա ընթացքում ուտել 15 հոն՝ առանց հանելու կորիզները։

5. Խաղող։
Խաղողի պտղամսի մեջ մեծ քանակությամբ ռեսվերատրոլ կա, նյութ, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում, ամրացնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքն ու նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։ Արժե իմանալ, որ այդ միացությունից ավելի շատ կա խաղողի կորիզներում։

6. Բռինչ (Калина):
Հնարավորության դեպքում անպայման կերեք բռինչի մի քանի հատապտուղներ՝ առանց կորիզները հանելու, քանի դրանք համարվում են օրգանիզմի բնական գերազանց սանիտար։ Բռինչի կորիզներն օրգանիզմը հագեցնում են օգտակար նյութերով, նորմալացնում են աղիների միկրոֆլորան ու դրականորեն են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա։ Բացի դրանից, նրանք չեզոքացնում են այտուցվածությունը, մաքրուն են օրգանիզմը ու երիկամներն ու միզածորանը ազատում քարերից ու ավազից։ Խորհուրդ է տրվում օրական ուտել 10 հատ։

7. Սեխ։
Առաջին բանը, որ շատերն անում են սեխը կտրելիս, սերմերից այն մաքրելն է, սակայն իրականում դրանք շատ օգտակար են։ Եթե դրանք առանց ծամելու ուտես, ապա նրանք միայն փորը թուլացնող էֆեկտ կունենան, իսկ եթե դրանց միջի սերմերն ուտես, ապա օրգանիզմ կընկնեն արժեքավոր սննդային ֆերմենտներ, որոնք օգտակար են ստամոքսի խանգարումների դեպքում։ Բացի դրանից, սերմերի մեջ կա սպիտակուց, կալիում, A վիտամին ու ֆոսֆոր։

8. Խնձոր։
Եվս մեկ սխալ սովորություն է, գիտնականների կարծիքով, խնձորն առանց կտերի ուտելը։ Բանն այն է, որ հասած պտուղների սերմերի մեջ մեծ քանակությամբ E վիտամին է պարունակվում ու յոդ։ Այսպես, օրական 6-7 սերմը բավական են ողջ օրվա չափաբաժինն ապահովելու համար։ Բացի դրանից, խնձորի սերմերը դրականորեն են ազդում ուղեղի գործունեության վրա և բարձրացնում են օրգանիզմի տոնուսը։ Դրանք չարաշահել, իհարկե, չարժե, քանի որ մեծ քանակությամբ խնձորի սերմերը կարող են թունավորման հանգեցնել

9. Կիվի։
Հասկանալի է, որ շատ քչերի մտքով անցած կլինի մաքրել կիվիի սև փոքրիկ սերմերը, այդ պատճառով էլ պարզապես իմացեք դրանց օգտակարության մասին։ Դրանց բաղադրության մեջ շատ E վիտամին ու օմեգա-3 ճարպաթթուներ կան։ Ապացուցված է, որ կիվիի կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է մոռանալ այնպիսի խնդրի մասին, ինչպիսին աչքերի այտուցն է։

10. Խուրմա։
Շատերն են սիրում խուրմա, բայց ուտում են՝ հանելով կորիզը, այնինչ հետազոտությունները ցույց են տվել, որ կորիզների մեջ շատ սպիտակուց ու ճարպեր կան, քան պտղամսի մեջ։ Բացի դրանից, դրանց մեջ մեծ քանակությամբ հանքանյութեր կան, օրինակ, սելենիում, պղինձ, կալիում և մագնեզիում։ Ժողովրդական բժշկության մեջ խուրմայի կորիզի փոշին օգտագործում են աղեստամոքսային տրակտի խաթարումների ու զանազան բորբոքումների բուժման ժամանակ։

11. Ձմերուկ։
Դժվար է գտնել մի մարդ, ով ձմերուկը կտով է ուտում, և դա մեծ սխալ է։ Գիտնականներն ապացուցել են, որ դրանցում շատ երկաթ ու ցինկ կա, ընդ որում՝ կենսամատչելի ձևով, այսինքն՝ յուրացվում է 85-90 տոկոսը։ Սերմերի մեջ կա նաև բջջանյութ ու սպիտակուց։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կորիզներն օգտակար են արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման և մաշկի վիճակի բարելավման համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին