Կարևոր իրադարձություններ

BMW-ն հազարավոր մեքենաներ է հետ կանչում. հայտնի է պատճառը

11 Օգոստոս, 2018 20:42
BMW-ն հազարավոր մեքենաներ է հետ կանչում. հայտնի է պատճառը

BMW-ն Եվրոպայում 324 000 դիզելային վառելիքով մեքենա է հետ կանչել: Այդ մասին հայտնում է hronika.info-ն:

Նման որոշման պատճառը շարժիչի հնարավոր բռնկումն է, ինչն արդեն գրանցվել է Հարավային Կորեայում:

Ներկա պահին Հարավային Կորեայում դիզելային վառելիքով աշխատող շարժիչների բռնկման 27 դեպք է հայտնի: Շարժիչների բռնկման պատճառով դժբախտ պատահարների մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ միայն այս շաբաթվա ընթացքում դիզելային վառելիքով BMW մակնիշի մեքենա ունեցող 13 հարավկորեացիներ դատարան հայց են ներկայացրել բավարական ընկերության դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին