Կարևոր իրադարձություններ

ՆԱՍԱ-ն վերջին պահին հետաձգել է ամենաարագընթաց սարքի արձակումը դեպի Արև (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2018 20:00
ՆԱՍԱ-ն վերջին պահին հետաձգել է ամենաարագընթաց սարքի արձակումը դեպի Արև (լուսանկարներ)

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, վերջին պահին հետաձգել է դեպի Արև ուղարկվելու համար նախատեսված ամենաարագընթաց սարքի՝ Parker Solar Probe տիեզերանավի արձակումը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, սարքի արձակումը չեղարկվել է մեկնարկից 1 րոպե 55 վայրկյան առաջ: Այն պետք է տիեզերք արձակվեր Ֆլորիդա նահանգից՝ Delta IV հրթիռի միջոցով: Սակայն հրթիռի հետ կապված խնդիրների պատճառով առաքելությունը չի իրագործվել:

ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ 1.5 մլրդ դոլար արժողությամբ սարքը կարձակվի օգոստոսի 12-ին:

Հավելենք, որ Parker Solar Probe-ը կկարողանա երկնային լուսատուին մոտենալ աննախադեպ մոտ տարածության վրա:

Սովորական մեքենայի չափով սարքը կգտնվի Արևից 6.276.441 կմ հեռավորության վրա ու կկարողանա դիմանալ մինչև 1.400 աստիճան տաքությանը:


Այն Արևին կմոտենա միայն 2024թ.:

Գիտնականները հույս ունեն ուսումնասիրությունների արդյունքում պարզել, թե ինչու Արեգակի մթնոլորտի ամենավերջին շերտն ավելի տաք է, քան լուսատուի մակերևույթը:

Նշվում է, որ սարքն Արևի շուրջ կպտտվի 24 անգամ:

United Launch Alliance Delta IV Heavy rocket with the Parker Solar Probe onboard shortly after the Mobile Service Tower was rolled back this morning

The $1.5 billion Parker Probe will blast off atop one of the most powerful rockets in the world, eventually hitting record-breaking speeds of up to 430,000 miles per hour as it completes 24 orbits of the sun over the course of seven years   The Parker Probe will be subjected to temperatures of roughly 2,500 degrees Fahrenheit when it comes closer to the sun than any spacecraft in history – but, behind its thick heat shield, it will only feel like a hot summer day, with this sheltered region maxing out at about 85 degrees.

The Parker Solar Probe will launch from Cape Canaveral Saturday morning atop a ULA Delta IV Heavy, already one of the most powerful rockets in the world, with a third stage attached. Above, the massive rocket payload fairing can be seen with the mission emblems 

 

Լրահոս

Դիտել ավելին