Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Ամուսնալուծության ֆոնին Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հոնորարները կրկնակի աճել են

11 Օգոստոս, 2018 19:40
Ամուսնալուծության ֆոնին Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հոնորարները կրկնակի աճել են

Ռուսաստանաբնակ հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հոնարարները կրկնապատկվել են ներկայում ընթացող ամուսնալուծական գործընթացի ֆոնին, հայտնում է life.ru-ն՝ փրոմոութեր Սերգեյ Լավրովին հղումով:

Տղամարդը մանրամասնել է, որ եթե նախկինում հումորիստները հավաքում էին ոչ մեծ մշակութային դահլիճներ, ապա այժմ արդեն ծրագրել են իսկական շրջագայություն:

Լավրովի խոսքով՝ այժմ համերգների կազմակերպիչները պատրաստ են կրկնակի վճարել արտիստներին իրենց ելույթների համար: Նրանք պատրաստ են 500.000-700.000 ռուբլի վճարել:

«Նախկինում Եվգենի Վահանովիչի համերգն արժեր 350.000-500.000 ռուբլի: Իսկ հիմա գինը 500.000-700.000 ռուբլի է: Նույնը նաև Ստեպանենկոյի դեպքում է. նա պատրաստ չէ ավելի քիչ գումարի դիմաց ելույթ ունենալ»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ստեպանենկոն, առաջին անգամ մեկնաբանելով ամուսնալուծվելու և համատեղ ունեցվածքը կիսելու տեղեկությունը, ընդգծել էր, որ «ինչպես դատարանը որոշի, այնպես էլ կլինի»:

Ստեպանենկոն նշել էր, որ հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին՝ նկատելով, որ «դա կենցաղային հարց է»:

«Յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ բան պատահում է: Իմ ու Եվգենի Վահանիչի դեպքում տեղի ունեցավ ամուսնալուծություն, բայց դա կենցաղային հարց է: Դե հիմա այդպես է պատահել: Ամեն ինչ կլինի դատարանի վճռով. ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի»,- շեշտել է կինը:

Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստեպանենկոյի հետ լավ հարաբերությունների պահպանման հույս ունի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը կալանք է սահմանել Պետրոսյանի ու Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ: Խոսքն այն գույքի մասին է, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծության գործընթացի շրջանակում:

Օգոստոսի 6-ին Խամովնիչեսկի դատարանում կայացել էր Պետրոսյանի ու Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չէին եղել:

Աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:

Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:

Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:

Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:

«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին