Օգոստոսի 11-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 17:40-ին: