Կարևոր իրադարձություններ

Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի և Հունաստանի ընդհանուր հոգևոր և մշակութային արմատների մասին

11 Օգոստոս, 2018 19:12
Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի և Հունաստանի ընդհանուր հոգևոր և մշակութային արմատների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում՝ ուղղված «Ռուսաստան-Հունաստան. միասին դարերի միջով» քրիստոնեական մշակույթի բարեգործական փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, խոսվել է երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր հոգևոր, մշակութային և քաղաքակրթական արմատների մասին՝ տեղեկացնում է iz.ru-ն:

«Դարերի բարեկամությունը և համակրանքը ամուր հիմք են տարբեր ոլորտներում արդյունավետ փոխհամագործակցության համար»,- ասել է արտգործնախարարը:

Լավրովը հիշեցրել է, որ քառորդ դար առաջ երկու երկրների միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության համաձայնագիր, իսկ այս տարի նշվում է Ռուսաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի 190-ամյակը:

 

Լրահոս

Դիտել ավելին