Կարևոր իրադարձություններ

Հղիության ժամանակ հանդիպող հնարավոր խնդիրներն ու կնոջ մարմնի փոփոխությունները 9 ամիսների ընթացքում

12 Օգոստոս, 2018 20:20
Հղիության ժամանակ հանդիպող հնարավոր խնդիրներն ու կնոջ մարմնի փոփոխությունները 9 ամիսների ընթացքում

Բոլոր հղի մայրիկները  հղիությունը տարբեր կերպ են հաղթահարում: Սակայն այն կանայք, ովքեր դեռ չեն մայրացել, պետք է նախօրոք իմանան, թե ինչպիսի խնդիրներ  ու ինչպիսի փոփոխություններ են սպասում կնոջը հղիության 9 ամիսների ընթացքում: Հարկավոր է  պատրաստ լինել և ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխությունների: Որպեսզի այդ բոլոր փոփոխություններն  ապագա մայրիկների համար անակնկալ չդառնան, estet-portal.com-ը ներկայացրել է,  թե ինչպիսի փոփոխություններ  են սպասվում մայրիկներին այդ 9 ամիսների ընթացքում:

 

Հղիության 1-ին եռամսյակում  համդիպող հնարավոր խնդիրները


1-ին 12 շաբաթների ընթացքում կանաց 1/5-ի  մոտ հանդիպում է մի փոքր արյան տեսքով արտադրություն: Սակայն չարժե շատ անհանգստանալ: Հարկավոր է դիմել բուժող բժշկին, քանի որ պատճառները կարող են տարբեր լինել՝ վերջին դաշտանդարադից մինչև  ձվաբջջի շերտազատում: Ավելորդ  սպասումը (կարծելով թե ինքնին կանցնի) կարող է հանգեցնել պտղի կորստի կամ դառնալ  նյարդային վիճակի պատճառ: Երբեմն որովայնի ներքևի հատվածում կարող  են առաջանալ  ձգող ցավեր: Դրանք կարող են մարմնի դիրքից կախված ուժեղանալ կամ թուլանալ: Շատ դեպքերում դա նորմալ է: Սակայն, եթե ցավերը մշտական են ու ուղեկցվում են արնահոսությամբ, անպայման դիմեք բժշկի:

 

Այդ շրջանի  հաճախակի ուղեկիցը հանդիսանում է տոքսիկոզը, որը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, դյուրագրգռվածությամբ, սովորական բույրերի նկատմաբ անհանդուրժողականությամբ, գլխապտույտով, հազվադեպ դեպքերում՝ ուշագնացությամբ: Այդ երևույթի դեմ հնարավոր է պայքարել կոճապղպեղի օգնությամբ:

Վերջինիս տոնուսավորող ազդեցությունը օգնում է շատ կանաց: Բժիշկը կարող է  նշանակել վիտանին В6 պարունակող դեղամիջոցներ՝ դյուրագրգռվածությունից ազատվելու ու նյարդային համակարգը հանգստացնելու համար: Այդ երևույթի դեմ յուրաքանչյուր կին իր մեթոդներով է պայքարում: Կարևորը դա ժամանակավոր երևույթ է, որը միանշանակ կանցնի: Սովորաբար, այդ շրջանում, կանայք դառնում են ալարկոտ ու ցանկանում են շատ քնել: Ավելի հաճախակի են դառնում նաև այրոցի նոպանները, որոնք կարող են ուղեկցել մինչ հղիության վերջը: Դա կապված է նրա հետ, որ պրոգեստերոնը, որը արտազատվում է հղիության ընթացքում, մարմնի ներսում թուլացնում է մկանները: Այդ պատճառով  աղաթթուն  լցվում է կերակրափող՝ առաջացնելով  գրգռվածություն: Այդ պատճառով սննդի ընդունումը պետք է լինի հաճախակի, սակայն  քիչ չափաբաժնով:

 

Հղիության երկրորդ եռամսյակի փոփոխությունները

 

Հղիության 2-րդ եռամսյակում, կինն արդեն ընտելանում է իր վիճակին: Հորմոնալ վերադասավորումն արդեն դառնում է սովորական, այդ պատճառով ալարկոտությունն ու որևէ բան չանելու ցանկությունը իր տեղը զիջում է  էներգետիկ  և մարտական տրամադրվածությանը: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս  հաճախակի զբոսնել, զբաղվել հղիների համար նախատեսված  յոգայի ծրագրով կամ որևէ այլ ֆիզիկական գործունեությամբ, եթե իհարկե հակացուցումներ չկան:

 

Հորմոնալ փոփոխությունների արդյունքում կանաց մոտ կարող է առաջանալ փորկապություն, ներքին վերջույթների այտուցներ, գլխացավեր  և նմանատիպ մի շարք այլ տհաճ երևույթներ: Կարող է ի հայտ գալ  սննդամթերքի  կամ բույսերի նկատմամբ ալերգիկ ռեակցիա: Նաև կարող է նկատվել մաշկի փոփոխություններ(կարող են հայտնվել  շագանակագույն ու կարմիր պիգմենտային գունակներ դեմքի ու մարմնի վրա, որոնք անցնում են հղիությունից հետո):

Այս շրջանում փորիկն արդեն բավականին տեսանելի է դառնում, կուրծքը մեծանում է, ավելանում է նաև մարմնի զանգվածը: Համապատասխանաբար  տեղի է ունենում  ամբողջ մարմնի մաշկային ծածկույթի ձգվածություն: Որպեսզի կարողանաք  խուսափել այդ խնդրից, անպայման օգտվեք հատուկ միջոցներից, քանի որ ավելի հեշտ է կանխել նրանց առաջացումը, քան բուժել դրանք:

 

Հղիության երրորդ եռամսյակի հրաշքները

 

Որքան մեծանում է փորիկը, այնքան ավելի անհամբեր են դառնում ապագա մայրիկները: Իհարկե, այդ շրջանում, գնալով ավելի դժվար է լինում  սովորական գործերը  կատարել ինքնուրույն(օրինակ կոշիկների կապերը կապել), սակայն դա  ժամանակվոր դիսկոմֆորտ է: Որոշ կանանց մոտ հղիության շրջանում կարող է բարձրանալ ճնշումը, որը կարող է հաճախակի ուղեկցվել քրտնարտադրությամբ, ականջներում խշշոցով ու արագ սրտխփոցով: Եթե այդ վիճակը հաճախակի է կրկնվում՝ հարկավոր է  դիմել ա բժշկի:

 

Որոշ կանաց մոտ կարող են առաջանալ նաև քնի հետ կապված խնդիրներ, բացի այդ քունը կարող է ընդատվել միզարձակման հաճախականության արագացմաբ, որը հիմնականում տեղի է ունենում պտղի կողմից միզապարկի վրա ճնշում գործադրելու հետևանքով: Որոշ կանաց մոտ կարող է առաջանալ թութք, բացի այդ կարող է առաջանալ փորկապություն, որի մասին հարկավոր է  անպայման հայտնել բժշկին:

 

Առավելագույն հարմարավետության համար անհրաժեշտ է ընտրել  հարմար հագուստ ու կոշիկ, իսկ քնելիս՝ փորի տակ դնել հատուկ բարձ:

 

Մարդու ինքնազգացողությունը մեծ մասամբ կախված է նաև արդեն առկա հիվանդություններից, օրգանիզմի առանձնահատկություններից, սննդից ու պահվածքից:

 

Հաղթահարեք այս պատասխանատու շրջանը  հանգիստ ու երջանիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին